Now Playing Tracks

#depression

Ամեն ինչ զզվելի է ….անգամ ձեր չգիտակցված երջանկությունը։ Դրանով իսկ խորտակում եք ձեր իրական երջանկությունը։Թաղում եք ձեր իսկական ցավը, փակում դռները ու հեռանում…Քարերով եք լցնում դեպի այդ դուռը տանող միակ ճանապարհը։ Այնտեղ է գտնվում ձեր իսկական եսը, որտեղ բացի անասելի ցավից ուրիշ ոչինչ չկա։ Այնտեղ դուք մահացել եք..վաղուց։ Եվ ի՞նչ է մնացել հիմա։ Մի կեղծ դիմակ, որն արդեն մաշվել է։ Ու ինչքան ժամանակ է չես գնացել այնտեղ։ Այնտեղ, որտեղ դու ես, քո խենթ բնավորությունը, իրական..շողացող աչքերդ ու տխուր…անասելի տխուր հոգիդ։ Այդ տխրությունն այնքան գեղեցիկ է։ Իսկ տառապանքդ, որքան հիասքանչ ու հպարտ է քո տառապանքը, որ չի ուզում բացվել, թափվել, ազատվել ինքն իրենից ու վերջապես հանգստանալ …Իսկ դու չե՞ս ուզում գրկել քո տխրությունը։ Զգալ այն, շոշափել..այնքան խորն է այդ տխրությունը։ Այն անվերջ է ու անսահման ինչպես և այն ճանապարհը, որ տանում է դեպի այն կորած, մութ ու լքված դուռը։ Իսկ այն փակ է։ Երբևէ չե՞ս ցանկացել բացել այդ դուռը։ Խլացնել անտարբերությունը և լսել..լռությունը։ Այն սոսկալի լռությունը, որ խելագարության է հասնում։ Այդտեղ բառեր չկան..ու հարկավոր էլ չեն։ Բառերն այդտեղ ոչնչացել են, քանի որ դրանք արժեք չունեն, ու երբեք էլ չեն ունեցել։ Անգամ օդն է հեռացել այդ սենյակից, իսկ դու… Ինչքան հեռու ես դու քեզանից…. Ու չես հասնելու……

#unknown

To Tumblr, Love Pixel Union